• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 19
    04, 2011
    ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Ողջունելով հյուրին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այսօր տեղի ունեցած հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովը և դրա շրջանակներում ստորագրված միջկառավարական և միջտարածաշրջանային երկկողմ փաստաթղթերի ստորագրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև ակտիվ զարգացող հարաբերությունների և համագործակցության ընդլայնման լավագույն...
  • 19
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Նախագահը գոհունակությամբ փաստել է, որ տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու առաջարկն օպերատիվ կերպով արձագանք է ստացել ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից: «Մենք բարձր ենք գնահատում, որ Դուք այսօր Երևանում եք և գլխավորում եք այսքան մեծ պատվիրակություն: Վստահ ենք, որ այսպիսի լայնամասշտաբ միջոցառումների անցկացման շնորհիվ կարող ենք պահպանել մեր երկու երկրների միջև ձևավորված...
  • 19
    04, 2011
    Նախագահ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարևորել է բարոնուհու գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցելությունը մեր երկիր` ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում չափազանց մեծ է խորհրդարանականների դերը: Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության որոշումը` այցելել նաև...
  • 19
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել երգեհոնահար, ԽՍՀՄ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է հայ հոգևոր երաժշտության պահպանման և տարածման գործում մեծ ներդրում ունեցած տաղանդաշատ երգեհոնահարին` ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ:
  • 18
    04, 2011
    Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՌԴ տարածքային զարգացման նախարարին` նշելով, որ իր գործընկերոջ`ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ միասին մեծ նշանակություն են տալիս միջտարածաշրջանային համագործակցությանը: Նախագահը կարևորել է համաժողովի անցկացումը` հույս հայտնելով, որ նախարար Վիկտոր Բասարգինի...
  • 18
    04, 2011
    Նախագահ Սարգսյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայային: Նախագահը կարևորել է երկու երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում` մի քանի ամիս առաջ Վրաստանի նախագահի, վարչապետի և այլ բարձրաստիճան անձանց այցելությունները Հայաստան, որոնց ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանն ընդգծել է,...
1
...
966
967
968
969
970
971
972
973
974
975
976
...
1184
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: