02
05, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խարատուրյանը մայիսի 2-ին ստորագրել է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, ««Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրու-թյունը վավերացնելու մասին օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթները:
 

← Վերադառնալ