Փաստաթղթեր
Ստորագրված օրենքներ
28
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 28-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգա¬յին բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին և «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքները: