13
05, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 13-ին ստորագրել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթները, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը:
 

← Վերադառնալ