08
04, 2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ:

Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:

Այս նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու հայրենակիցներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն:

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
 

← Վերադառնալ