Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
27
10, 2026
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ծանրագույն հարված հասցրեց Հայաստանի պետականությանն ու ժողովրդավարական ընթացքին՝ անդառնալի հետևանքներ թողնելով մեր երկրի զարգացման վրա։
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում մեր պետականության նվիրյալներին՝ վերահաստատելով մեր հանձնառությունը ինքնիշխանության պահպանմանը, օրենքի գերակայությանն ու պետական ինստիտուտների ամրապնդմանը։
Մեր պատասխանատվությունն է կերտել այնպիսի ուժեղ ու անվտանգ Հայաստան, որտեղ քաղաքական բռնությունն այլևս երբեք տեղ չի ունենա։
Հավերժ փառք մեր նահատակների հիշատակին։