Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
04
08, 2016
Նախագահը ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին: Հայաստանցի օլիմպիականներին ուղղված Հանրապետության Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ օլիմպիականներ, Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ օլիմպիական խաղերում: Մեծ սպորտը պահանջում է աշխատանք, կարգապահություն և հավատ սեփական...
01
08, 2016
ՀՀ Նախագահի խոսքը հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Վեհափառ Տեր, Հարգելի՛ գործընկերներ, Երեկ վերջապես հանգուցալուծվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանգուցալուծվեց բոլորիս համար, թերևս, ամենաընդունելի ճանապարհով. Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Ներքին զորքերն իրենց հետևողական և համադրված գործողություններով ստիպեցին զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Անչափ գոհ եմ,...
10
07, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին
Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Ուրախալի է, որ արդեն 13-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարևոր մշակութային իրադարձության կենտրոն: Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի և նշանակության մասին: Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆ: Ավելորդ չէ նաև կրկին շեշտել մեր...
09
07, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը
Մեծարգո՛ նախագահ Դուդա, Հարգարժա՛ն պարոն Գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, Բոլոր ներկաներիս այսօր միավորում է բարեկամ աֆղան ժողովրդի համար խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը: Հայաստանը, որպես համագործակցային անվտանգության ջատագով, հաստատակամ է իր համեստ ներդրումը բերելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Խաղաղապահության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը...
24
06, 2016
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպման ժամանակ
Ձե՛րդ Սրբություն, Սրբազա՛ն Հայրեր, Հարգելի՛ ներկաներ, Այսօր Աստված մեզ յուրահատուկ օր է պարգևել: Մեր ժողովրդի և անձամբ ինձ համար մեծագույն պատիվ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած և հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների հազարամյա մաքառումներով անցած հայոց հողում։ Ձե՛րդ Սրբություն, Ձեր այցը երկար սպասված էր մեր երկրում։ Սիրո, խաղաղության և գթասրտության համամարդկային արժեքների ու...
31
05, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, գործընկերնե՛ր, Կսկսեմ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ուղղված շնորհակալական խոսքերով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստի կազմակերպման համար: ԵԱՏՄ-ն այսօրվա գագաթնաժողովին ներկայանում է մեկուկես տարվա գործունեության ընթացքում՝ համաշխարհային տնտեսության համար բարդագույն իրավիճակում ձեռք բերված որոշակի փորձով: Ստեղծվել է լայն իրավական հիմք, մշակվում են ինտեգրացիայի ալգորիթմներ, որոնք ընդհանուր առմամբ պետք է...
1
...
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
...
80