Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
29
11, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովում
Մեծարգո՛ Նախագահ Գրիբաուսկայտե, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի իշխանություններին ու Եվրոպական հանձնաժողովին՝ Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը հյուրընկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Արևելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձևաչափի անհրաժեշտության և կենսունակության մասին: Այն արդյունավետ կերպով համալրում է համաեվրոպական համագործակցության...
26
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 18-րդ համագումարին
Սիրով ողջունում եմ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 18-րդ համագումարի մասնակիցներին և սրտանց շնորհավորում միության 80-ամյա հոբելյանի առթիվ: Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր հանրապետությունում ժողովրդավարական արժեհամակարգի և քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում անգնահատելի է ստեղծագործական միությունների դերը, որոնց գործունեությունը մեծապես նպաստում է արվեստի համապատասխան ոլորտի աշխուժացմանն ու զարգացմանը: Դժվար է...
20
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարին
Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը, որը հրավիրված է լուծելու մեկ կարևոր հարց. ընտրելու միության նոր նախագահ: Ցավում եմ, որ առիթը միության բազմամյա և բազմավաստակ նախագահի` Լևոն Անանյանի անսպասելի ու անժամանակ կորուստն է: Մեզանից հեռացածների հիշատակի լավագույն խնկարկումը նրանց թողած գործի շարունակականության ապահովումն է: Սիրելի՛ բարեկամներ, Գաղտնիք չէ, որ հայ գրողը բոլոր ժամանակներում եղել է առաջամարտիկ, արձագանքել է ժողովրդին...
16
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստի մասնակիցներին
Հարգելի հյուրեր, Ողջունում եմ ձեզ Հայաստանում և մաղթում բեղմնավոր և կառուցողական աշխատանք: Նիստի օրակարգի թեման և հարցերը հաստատում են ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը: Միջազգային ահաբեկչությունը, անդրազգային հանցավորությունը, բնական կատակլիզմները, տեխնածին աղետները վտանգավոր երևույթների բնավ ամբողջ ցանկը չէ, որոնց հետ այսօր բախվում է մարդկությունը: Ժամանակակից...
11
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովի մասնակիցներին
Հարգելի՛ քաղաքապետներ, Մայրաքաղաքների հարգելի՛ ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը մեծ պատիվ ու պատասխանատվություն է մեր երկրի ու իշխանությունների համար: Վեցամսյա նախագահության ժամկետում մենք նպատակ ունենք հանդես գալ այնպիսի նախաձեռնություններով, որոնք կշեշտադրեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ խթանելով որոշակի ոլորտներում եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացումն ու...
11
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի մասնակիցներին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ջերմորեն ողջունում եմ Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ համայն հայության և հայագիտության մայրաքաղաք Երևանում հավաքվել են հայագիտության հայտնի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Խորհրդանշական է, որ Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովն իր նիստերը գումարում է Հայաստանի Հանրապետության...
1
...
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
...
80