ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրերով պարգևատրելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և պատշաճ անցկացման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել`

Վլադիմիր Ալեքսեյի ՈՒՍՏԻՆՈՎԻՆ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության վարչության ուղղության պետ, գեներալ-մայոր

Հայկ Գառնիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 92950 զորամասի հրամանատար, գնդապետ

Կամո Գրիգորիի ՔՈՉՈՒՆՑԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 28920 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր

Նորիկ Միսակի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 63853 զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ

Գոռ Թաթուլի ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 24923 զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Պյոտր Պյոտրի ՊՈՊՈՎԻՆ Ռուսաստանի Դաշնության 98-րդ օդադեսանտային դիվիզիայի 217-րդ օդադեսանտային գնդի 2-րդ օդադեսանտային գումարտակի հրամանատար, կապիտան

Անդրեյ Վասիլիի ԲԵԼՈԴԵԴԻՆ Բելառուսի Հանրապետության զինված ուժերի 357-րդ առանձին գվարդիական աերոմոբիլային գումարտակի 3-րդ աերոմոբիլային վաշտի նռնականետորդի օգնական, շարքային

Աբդուալի Գանիի ՏՈՒԳԱԵՎԻՆ Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի օպերատիվ պատրաստության վարչության բաժնի պետ, գնդապետ

Գուլոմ Տավարի ՊԻՐՈԵՎԻՆ Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ

Ժիրգալբեկ Բոլոտբեկի ԺՈՒՄԱԼԻԵՎԻՆ Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արագ արձագանքման հատուկ ջոկատի բաժնի պետ, ոստիկանության մայոր

Ալեքսեյ Ալեքսեյի ԻՆՅԱԿԻՆԻՆ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության 249-րդ կենտրոնի հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների անցկացման ավագ սպա, փոխգնդապետ

Վլադիմիր Վալենտինի ԳՈՐՇՈՒԿՈՎԻՆ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումների և ավիացիայի վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ


Համբարձում Ռաֆիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ավագ հրահանգիչ, մայոր:



ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. սեպտեմբերի 18
Երևան



← К списку