ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով ”Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ձեռք բերած փայլուն հաղթանակի, հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրել.

Արշակ Բագրատի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր

Լեւոն Գրիգորի ԱՐՈՆՅԱՆԻՆ միջազգային գրոսմայստեր

Վլադիմիր Էդուարդի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ միջազգային գրոսմայստեր

Արտաշես Նավասարդի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ միջազգային գրոսմայստեր

Տիգրան Լեւոնի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ միջազգային գրոսմայստեր

Գաբրիել Էդուարդի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ միջազգային գրոսմայստեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2008թ. նոյեմբերի 26
Երևան



← К списку