Указы Президента Республики Армения
Գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի "Գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու եւ շնորհելու կարգի մասին" ՆՀ-1164-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները` ո ր ո շ ո ւ մ ե մ.
Գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական մրցանակներ շնորհել`
1) գրականության եւ հրապարակախոսության ոլորտում` Վահագն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, "Ժամանակի գետը" գրքի համար.
2) երաժշտության ոլորտում` Երվանդ ԵՐԿԱՆՅԱՆԻՆ, "Քրոնիկոն" ստեղծագործության համար.
3) կերպարվեստի ոլորտում` Արարատ ԱՂԱՍՅԱՆԻՆ, Հրավարդ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Մուրադ ՀԱՍՐԱԹՅԱՆԻՆ, Վիգեն ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, "Հայ արվեստի պատմություն" աշխատության համար.
4) ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում` Գրիգոր ԱԶԻԶՅԱՆԻՆ (խմբի ղեկավար), Ստեփան ԼԱԶԱՐՅԱՆԻՆ, Լեւոն ԽՐԻՍՏԱՖՈՐՅԱՆԻՆ, Հայկ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, Վահանդուխտ ԵՐԵՂՅԱՆԻՆ, Գրիման ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ /ճարտարապետներ/ եւ Ալբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ /կոնստրուկտոր/, Երեւանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. դեկտեմբերի 29
Երևան