ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան մրցանակ շնորհող հանձնախմբի առաջարկությունը՝

ո ր ո շ ու մ ե մ.

2007 թվականի մրցանակ շնորհել`

Յուրի ԲԱՐՍԵՂՈՎԻՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆ)` «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» երկհատորյակի համար.

Իվ ՏԵՐՆՈՆԻՆ (ՖՐԱՆՍԻԱ)` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2008թ. ապրիլի 22
Երևան



← К списку