Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի "Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին" ՆՀ-155-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի առաջարկությունը`
ո ր ո շ ու մ ե մ.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի 2009 թվականի մրցանակը շնորհել "Ինտել" կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ ԲԱՐՐԵԹԻՆ /ԱՄՆ/:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. հունիսի 28
Երևան