ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրել`

Գյուլնարա Քերոբի ԳԻՆՈՅԱՆԻՆ ՀՀ կենտրոնական բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման եւ գործարքների ձեւակերպման բաժնի պետ

Սիմոն Գրիգորի ԻԳԻԲԹԱՇՅԱՆԻՆ "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ

Գենիկ Խաչիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ "Մաքուր երկաթ" ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Յուրի Ռաֆիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի Երեւանի լոկոմոտիվային դեպոյի ավագ վարպետ

Վարդան Ռուբիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

Թամարա Կարապետի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ "Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն" ՓԲԸ-ի գլխավոր կարգավար

Լեւոն Մամիկոնի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության գլխավոր մասնագետ

Տոնիկ Ստեփանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ-ի ֆրեզերագործ

Սլավիկ Ռադիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ “Տրանսգազ” ՍՊԸ-ի Աբովյանի գծային շահագործման ծառայության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 16
Երևան



← К списку