ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Լ. Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Գիտակրթական երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Լիլիթ Սևակի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. դեկտեմբերի 29
Երևան
ՆՀ- 989 -Ա



← К списку