ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվա-ծի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.
Արիության մեդալով՝
Վահագն Մանվելի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Ռոլանդ Ռոմիկի ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝
Գառնիկ Թևոսի ԱՎԱԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ

Ռազմիկ Կարոյի ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Ռոման Զորիկի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Սաղաթել Ավետիքի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2020թ. հոկտեմբերի 29
Երևան
ՆՀ- 275-Ա



← К списку