ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների պարգևատրել՝

Մարտական ծառայության մեդալով՝
Գևորգ Ժորայի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի (N զորամաս) շտաբի պետի տեղակալ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ

Հակոբ Աշոտի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Սերոբ Հովսեփի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝
Շիրակ Մելսիկի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր

Ռազմիկ Վանյայի ԴԱՎԹՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի N զորամասի հատուկ պարետատան պետ, մայոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. հունիսի 22
Երևան
ՆՀ-155-Ա



← К списку