ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել`


Հայկ Արայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայ-ռուսական համալսարանի ինժենե-րաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտություն-ների դոկտոր, պրոֆեսոր

Ռաֆիկ Լևոնի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. սեպտեմբերի 23
Երևան
ՆՀ-268-Ա



← К списку