ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.

Արիության մեդալով՝

Հրանտ Գևորգի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ կապիտան (հետմահու)


Մարտական ծառայության մեդալով՝

Վահան Վալերիի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ փոխգնդապետ

Վլադիմիր Սերգեյի ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ կապիտան

Կառլեն Էդիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ավագ սերժանտ (հետմահու):




ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. մայիսի 19
Երևան
ՆՀ-127-Ա



← К списку