ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար պարգևատրել՝

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Արմեն Վալերիի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պետական, քաղաքական գործիչ

Արայիկ Էդուարդի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր

Անանիա Շիրակացու մեդալով՝

Երվանդ Սերյոժի ՍԵՐՈԲՅԱՆԻՆ
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտոր

Մովսես Խորենացու մեդալով՝

Լևոն Վարթան ԴԵՐ ԲԵԴՐՈՍՍՅԱՆԻՆ բարերար, մշակութային գործիչ

Երախտագիտության մեդալով՝

Աշոտ Սեդրակի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար

Մարզպետ Տիգրանի ՏՈՆՈՅԱՆԻՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի վերահսկող ինժեներ


«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝

Գայանե Օնիկի ԴԵՄԻՐՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կա-դաստրի կոմիտեի գրանցման վարչու-թյան գրանցման բաժնի գլխավոր մասնագետ

Գագիկ Հմայակի ԵԳԱՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2026թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-342-Ա



← К списку