ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`

Գիտության վաստակավոր գործչի`
Մայա Հրանտի ԻՆՃԻԿՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս

Վաստակավոր մանկավարժի`
Նելլի Սողոմոնի ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ամբիոնի պրոֆեսոր

Գուրգեն Վրեժի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Ժողովրդական արտիստի`
Ռուդոլֆ Գուրգենի ԽԱՌԱՏՅԱՆԻՆ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր

Վաստակավոր արտիստի`
Ռադիկ Ջումշուդի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ երգիչ


Մարինե Լյուդվիգի ԴԵԻՆՅԱՆԻՆ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ

Մարիա Հովհաննեսի ԴԻՎԱՆՅԱՆԻՆ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարուհի

Լևոն Սամվելի ԹԵՎԱՆՅԱՆԻՆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբի գլխավոր դիրիժոր

Արման Մանուկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ երգիչ

Կարինե Իշխանի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ քանոնահարուհի, Հայաստանի պարի պետական անսամբլի և «Շողակն» ավանդական համույթի երաժիշտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Գայանե Նշանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի

Մկրտիչ Հրաչի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ երգիչ

Արմեն Խորենի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահար

Վաստակավոր նկարչի`
Անժելա Վահանի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գլխավոր նկարիչ

Յուրի Գուրգենի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ քանդակագործ

Արվեստի վաստակավոր գործչի`
Յուրի Արշակի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության պատասխանատու քարտուղար

Արմեն Վասիլի ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ ռեժիսոր

Մհեր Ռաֆիկի ՆԱՎՈՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու

Արամ Միսակի ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ռեժիսոր, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»ՊՈԱԿ-ի ամբիոնի դասախոս

Սերգեյ Կոնստանդինի ՔԵՉԵԿԻՆ դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի պրոֆեսոր

Մշակույթի վաստակավոր գործչի`
Աելիտա Գուրգենի ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ գրականագետ, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արման Սամվելի ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստագիտության թեկնածու

Լիլիկ Թորոսի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն

Լևոն Բաբկենի ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻՆ ԵՊՀ ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր

Մարինե Իսահակի ՕԹԱՐՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի տնօրեն

Վաստակավոր բժշկի`
Օնիկ Մկրտիչի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու

Վաստակավոր լրագրողի`
Գագիկ Հովհաննեսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. մայիսի 23
Երևան



← К списку