15
07, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 15-ին ստորագրել է «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Կինեմատոգրաֆիայի մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետութ-յան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
 

← К списку