28
04, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 28-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-41-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
 

← К списку