• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Президент Республики Армения
  • Президент
  • Аппарат
  • Новости
  • Документы
  • Армения
Документы

Подписанные законы

  • Указы Президента
  • Подписанные законы
  • Распоряжения
  • 24
    06, 2020
    Նախագահը ստորագրել է Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, ըստ որի սահմանված են հետընդունման մասով Հայաստանի և Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման...
  • 24
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական...
  • 24
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որով կարգավորվում են կենսաթղշակային ապահովության բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:  
  • 24
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, ըստ որի ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգման վարկերի բանկից ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն մի շարք ծրագրերի համար:  
  • 24
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որի նպատակն է զարգացնել և ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր գիտական տարածքը:  
  • 17
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 17-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:  
1
...
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
...
79
Подписка

Адрес: Республика Армения, г. Ереван, 0024, проспект Маршала Баграмяна, 26/1

  • Вебмастер
  • Ссылки
  • Карта сайта

© 1999-2023 Аппарат Президента Республики Армения, Все права защищены.