ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառի հանձնախմբերի առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել.

1) «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝
Քրիստինե ՍԱՖԱՐՅԱՆԻՆ
Տիգրան ՕՀԱՆՅԱՆԻՆ.

2) «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝
Անի ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻՆ (ջութակ),

Գործիքային տրիոյին՝ Անահիտ ԴԻԼԲԱՐՅԱՆ (դաշնամուր), Վիգեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ֆագոտ), Ավետիք ՂԱԶԱՐՅԱՆ (կլառնետ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. ապրիլի 26
Երևան
ՆՀ- 312 -Ա



← Վերադառնալ