Մամլո հաղորդագրություններ

23.10.2018 / Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: «Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝...

23.10.2018 / Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան

Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն «Vertex Venture Holdings» վենչուրային ընկերության, շվեյցարական «Swiss Sustainable Finance», գերմանական հանրահայտ «Siemens» ընկերությունների խմբի մեջ մտնող «Siemens Financial Services» կազմակերպության ղեկավարության հետ։ Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում...

23.10.2018 / Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. նախագահ Սարգսյան

Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. նախագահ Սարգսյան

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին: Նախագահ...

23.10.2018 / Նախագահը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը

Նախագահը Ժնևում  մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: Մինչ համաժողովի բացումը,...

22.10.2018 / Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին և «Crans Montana» միջազգային ֆորումին

Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին և «Crans Montana» միջազգային ֆորումին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ից 25-ը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների...

19.10.2018 / Նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր քաղաքապետին, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման և նրա բնակիչների բարեկեցության: Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ: Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին: Հանդիպումից հետո նախագահն ու...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: