Մամլո հաղորդագրություններ

10.10.2018 / Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան

Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։ Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի: Նախ և առաջ, կցանկանայի...

09.10.2018 / Նախագահի նստավայրում կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Տնտեսական ֆորումի մասնակիցների

Նախագահի նստավայրում կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Տնտեսական ֆորումի մասնակիցների

Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Տնտեսական ֆորումի մասնակիցների: Տնտեսական ֆորումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անցկացվում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:  

09.10.2018 / Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ

Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության...

06.10.2018 / Նախագահը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի եւ վերջին հրաժեշտի արարողություններին

Նախագահը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի եւ վերջին հրաժեշտի արարողություններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի հետ հոկտեմբերի 5-ին Փարիզի Ինվալիդների պալատի «Պատվո» հրապարակում մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ազգային հարգանքի տուրքի արարողությանը: Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ,...

05.10.2018 / Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։ Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի գլխավոր խորհրդականը։ Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ռիչարդ Հաասը...

05.10.2018 / Նախագահ Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահի հետ

Նախագահ Սարգսյանը  հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության ներկա եւ ապագա...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: