Մամլո հաղորդագրություններ

30.03.2018 / Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարին

Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ջերմությամբ հիշելով ս.թ. հունվարին կայացած իր այցը Փարիզ և հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ Նախագահ...

30.03.2018 / Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին

Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նախորդ առաքելությունների ընթացքում նրա կուտակած փորձը, ինչպես նաև տարածաշրջանի իմացությունը թույլ կտան լավագույնս իրականացնել իր առաքելությունը Հայաստանում: «ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունից և Երևանում գրասենյակի...

30.03.2018 / Նախագահը հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար կազմի հետ

Նախագահը հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար կազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ծրագրի խորհրդատու, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Երիտասարդ գիտնականները զեկուցել են Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացված աշխատանքները, ամփոփել 2012-2017թթ. ԵԳԱԾ գործունեության արդյունքները, անդրադարձել նաև հետագա անելիքներին: Ներկայացնելով...

29.03.2018 / Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին: Ողջունելով հյուրին և ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով՝ Հանրապետության Նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակը: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ միջպետական...

29.03.2018 / Նախագահին քրեակատարողական վարչության պետը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված ծրագրերի մասին

Նախագահին քրեակատարողական վարչության պետը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ անդրադառնալով օրենսդրական բարեփոխումների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր...

29.03.2018 / Նախագահը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի բացմանը

Նախագահը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ս.թ. մարտի 29-ից 31-ը անցկացվող՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Ցուցահանդեսի բացման առիթով կազմակերպված...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: