Մամլո հաղորդագրություններ

27.05.2018 / Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնին

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ բրիտանացի երգիչ, կոմպոզիտոր, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնին: ***  Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխարհահռչակ բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնի եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր»...

27.05.2018 / Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի: Հայաստանի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դիմելով ներկաներին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Վրաստանում է որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, Անկախության հռչակման 100-ամյակի առթիվ շնորհավորելու մեր վրաց բարեկամներին։ Արմեն...

26.05.2018 / Նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100- ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում զրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, Լատվիայի Նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի, Լիտվայի Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ։ 

26.05.2018 / Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

Նախագահ Սարգսյանը մասնակցել է  «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։ Իր խոսքում Հայաստանի Նախագահն ընդգծել է․ «Հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ...

26.05.2018 / Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Իր խոսքում Հայաստանի Նախագահը ջերմորեն շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ եւ նշել, որ իր համար պատիվ է այս հրաշալի օրը լինել այստեղ, վրացիները եւ հայերը կիսում են այս տոնը․ «իմ երկիրը նույնպես երկու օր հետո՝ մայիսի...

26.05.2018 / Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Նախագահի հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Նախագահի հետ

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թեւակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը եւ հրավիրել է իր ֆին...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: