ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Մայրենի լեզվի օրվա առթիվ, հայ ինքնության պահպանման եւ գաղթօջախներում հայոց լեզվի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրել`

Կարո ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Բեյրութի "Հայկազյան" համալսարանի դասախոս (Լիբանան)

Ռոզա ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի (Վրաստան)

Պետրոս ՀԱՃՅԱՆԻՆ գրող, լեզվաբան (Արգենտինա)

Կարապետ ՃՈՒՀԱՐՅԱՆԻՆ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ (Սիրիա)

Նորիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ Թեհրանի ազատ համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս (Իրան):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. փետրվարի 22
Երևան



← Վերադառնալ