ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Կ. Հ. ՌԱՇԻԴՅԱՆՑԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝
ո ր ո շ ու մ ե մ.

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակի կապակցությամբ, գիտամանկավարժական երկարամյա և արդյունավետ գործունեության համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ամբիոնի վարիչ Կարեն Հայկի ՌԱՇԻԴՅԱՆՑԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. հոկտեմբերի 21
Երևան
ՆՀ- 1108 -Ա



← Վերադառնալ