Հանրապետության նախագահի հրամանագրերը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար պարգեւատրել.

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
Սվետլանա Հովհաննեսի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ դաշնակահարուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Մովսես Խորենացու մեդալով`
Անտոնիա ԱՐՍԼԱՆԻՆ գրող (Իտալիա)

Արթուր Սամվելի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ բալետի պարող, խորեոգրաֆ

Նարեկ Օհանի ԴՈՒՐՅԱՆԻՆ դերասան, թատրոնի ռեժիսոր

Տանյա Բագրատի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ջութակահարուհի

Սիմոն Պարգ&ի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ կոմպոզիտոր

Սիլվա Մկրտչի ՄԵՔԻՆՅԱՆԻՆ "Հայաստանի նոր անուններ" ծրագրի հիմնադիր եւ ղեկավար

Էդուարդ Զավենի ՇԱԽԻԿՅԱՆԻՆ քանդակագործ

Ռիտա Դանիելի ՇԱՌՈՅԱՆԻՆ մշակութաբան, հեռուստալրագրող, "Հայ Արտ" մշակութային կենտրոնի տնօրեն

Լուսիկ Ժորժիկի ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ
(Լուսիկ Ագուլեցի)
գեղանկարչուհի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. Սեպտեմբերի 16
Երևան



← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: