ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Կամո Հրանտի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ

Ռաֆայել Բագրատի ԵՐԻՑՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության պետ, փոխգնդապետ

Գևորգ Սաշայի ԽԱԼԱԹՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, փոխգնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023թ. դեկտեմբերի 18
Երևան
ՆՀ-403-Ա



← Վերադառնալ