09
11, 2017

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հյուրընկալել է Մոլդովայի առաջին տիկին Գալինա Դոդոնին

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հյուրընկալել է Մոլդովայի Հանրապետության առաջին տիկին Գալինա Դոդոնին՝ Մոլդովայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Մոլդովայի առաջին տիկին Գալինա Դոդոնը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոն, շրջել կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացել ստեղծված պայմաններին: «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Մոլդովայի առաջին տիկնոջը ներկայացրել է արյունաբանական կենտրոնի հիմնանորոգման ծրագիրն իրականացրած «Նվիրիր կյանք» հիմնադրամի ստեղծման պատմությունն ու գործունեությունը:

Այնուհետև Գալինա Դոդոնը Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, ծանոթացել անվանի արվեստագետի աշխատանքներին:
 

← Վերադառնալ