Directives of the President of the Republic of Armenia
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրությունը և հաշվի առնելով 2013 թվականի հանրապետական ստուգատեսների արդյունքները` որոշում եմ.
1) 2013 թվականի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհել՝
1-ին տեղ՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքին,
2-րդ տեղ՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքային համայնքին,
3-րդ տեղ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքային համայնքին.
2) 2013 թվականի «Լավագույն գյուղական մարզական համայնք» մրցանակը շնորհել՝
2-րդ տեղ՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղական համայնքին,
3-րդ տեղ՝ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղական համայնքին.
3) 2013 թվականի «Լավագույն մարզական բակ» մրցանակը շնորհել՝
1-ին տեղ՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի 2-րդ, 3-րդ և 3/1-ին շենքերի բակին,
2-րդ տեղ՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15/2-րդ շենքի բակին,
3-րդ տեղ՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի «Մուշ» մարզական բակին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. դեկտեմբերի 19
Երևան
ՆԿ- 229 -Ա