ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել՝

Գարեգին Գագիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր տնօրինության համակարգող

Հարություն Ժորայի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքէջի տեխնիկական ղեկավար

Էդուարդ Հովիկի ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻՆ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքէջի տեխնիկական համակարգող:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. դեկտեմբերի 28
Երևան
ՆԿ-212-Ա



← Back to list