Directives of the President of the Republic of Armenia
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-234-Ն կարգադրությունը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրությունը.
3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի դեկտեմբերի12-ի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-225-Ն կարգադրությունը.
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-12-Ն կարգադրությունը.
5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-69-Ն կարգադրությունը.
6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 7-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-16-Ն կարգադրությունը.
7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-218-Ն կարգադրությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված կարգադրություններն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն կարգադրության 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն կարգադրության պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. ապրիլի 5
Երևան
ՆԿ- 49 -Ն