Directives of the President of the Republic of Armenia
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-757 կարգադրությունը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի շնորհման հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-324-Ա կարգադրությունը.
3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի շնորհման հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-278-Ա կարգադրությունը.
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-63-Ա կարգադրությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն կարգադրության 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտի նախագծի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն կարգադրության 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն կարգադրության ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. ապրիլի 5
Երևան
ՆԿ- 51 -Ա