Directives of the President of the Republic of Armenia
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸԱՂԱՍԻ ՀԵՆՐԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդ-վածի 16-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի եզրակացությունը.
1. Աղասի Հենրիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ 2022 թվականի հոկտեմբերի 21-ից՝ 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ (ծածկագիր՝ 01-10-Ղ2-1):
2. Փորձաշրջանի ընթացքում Ա. Հ. Մարգարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ Նարե Դանիելյանին:
3. Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022թ. հոկտեմբերի 21
Երևան
ՆԿ-52-Ա