ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

ՀՀ վաստակավոր մարզչի՝

Անդրանիկ Վանյայի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ փոխնախագահ, խուլերի ըմբշամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ

Ռոբերտ Էդուարդի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ «Աշխատանքային ռեզերվներ» մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի տնօրեն

Միքայել Լևոնի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրեն

Հակոբ Լեռնիկի ՓԻԼՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի երիտասարդական հավաքական թիմի մարզիչ

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի՝

Ռազմիկ Վաղարշակի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամ

Միսակ Արամի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության լողի հավաքական թիմի գլխավոր մարզիչ

Լյովա Արտավազդի ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. մայիսի 23
Երևան
ՆՀ- 127 -Ա



← Back to list