ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Վաստակավոր արտիստի`

Ալեքսանդր Առաքելի ԹԱՔԼՉՅԱՆԻՆ Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան

Միքայել Երջանիկի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ

Լուսինե Համլետի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Երեւանի խամաճիկների պետական թատրոնի դերասանուհի

Ալլա Վազգենի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի

Արվեստի վաստակավոր գործչի`

Ժիրայր Բենիկի ԴԱԴԱՍՅԱՆԻՆ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Արամայիս Բաբկենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, "Բոհեմ" կամերային թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար



Մշակույթի վաստակավոր գործչի`

Սերյոժա Մնացականի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. մարտի 27
Երևան



← Back to list