ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Լ. Թախտաջյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Բնական գիտությունների բնագավառում ունեցած ակնառու նվաճումների, երկարամյա եւ բեղմնավոր գիտական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի եւ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմեն Լեւոնի ԹԱԽՏԱՋՅԱՆԻՆ պարգեւատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. ապրիլի 1
Երևան



← Back to list