ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Երգիծանքի ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ Երգիծանքի եւ հումորի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Վաստակավոր նկարչի`

Վլադիմիր Օնիկի ԱԲՐՈՅԱՆԻՆ ծաղրանկարիչ
Գեորգի Յակովլեւի ՅԱՐԱԼՅԱՆԻՆ ծաղրանկարիչ

Մշակույթի վաստակավոր գործչի`

Հրանտ Հովհաննեսի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ (ՀՈՐԻԶՈՆ) գրող-երգիծաբան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. մարտի 31
Երևան



← Back to list