ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի "Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին" ՆՀ-799 հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1.Հանրապետության Նախագահի 2008 թվականի մրցանակ շնորհել`

1) բնական գիտությունների զարգացման բնագավառում` Սուրեն ԽԱՐԱՏՅԱՆԻՆ, Խաչատուր ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, Հայկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ` "Կերամիկական եւ կոմպոզիցիոն նյութեր` ստացված այրման առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ" գիտական հոդվածների շարքի համար.

2) տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում` Վահան ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ` "Միլիմետրական ալիքների տիրույթում ավտոմատ չափիչ համալիրներ անտենաների բնութագրերը մոտակա դաշտի եղանակով որոշելու համար" գիտական հոդվածների շարքի համար.

3) արվեստի բնագավառում` Ռուբեն ԿԵՎՈՐԿՈՎԻՆ, Վահե ԿԵՎՈՐԿՈՎԻՆ, Ռուբեն ՋԱՂԻՆՅԱՆԻՆ, Սամվել ԲԱԲԱՍՅԱՆԻՆ` "Հրաշագործի աշունը" վավերագրական ֆիլմի համար.

4) ֆիզիկայի զարգացման բնագավառում` Յուրի ՄԱԼԱՔՅԱՆԻՆ, Նարեկ ՍԻՍԱԿՅԱՆԻՆ, Անահիտ ԳՈԳՅԱՆԻՆ` "Քվանտային ինֆորմացիոն պրոցեսների օպտիկական ղեկավարման նոր մեթոդների մշակումը" գիտական հոդվածների շարքի համար.

5) գրականության բնագավառում` Նորայր ԱԴԱԼՅԱՆԻՆ` "Սեւ քառակուսի կարմիր անապատում" վեպի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. ապրիլի 20
Երևան



← Back to list