ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Ն. ԿԱԶԻՄԻՐՈՎԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման, դիվանագիտական կադրերի պատրաստման, գիտելիքների խորացման և կատարելագործման գործում ներդրած անձնական ավանդի համար, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարան) շրջանավարտների՝ Երևանում անցկացվող 3-րդ միջազգային համաժողովի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Նիկոլայի ԿԱԶԻՄԻՐՈՎԻՆ (ՌԴ) պարգևատրել Պատվո շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. հոկտեմբերի 26
Երևան
ՆՀ- 771 -Ա



← Back to list