ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հ. ԷՎԱՆՍԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայկական մշակույթն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի ցուցադրու-թյունների պատասխանատու, «Հայաստան» ցուցահանդեսի համակարգող Հելեն ԷՎԱՆՍԻՆ պարգևատրել Բարեկամության շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2019թ. սեպտեմբերի 13
Երևան
ՆՀ-202-Ա



← Back to list