ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով ՙՀայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը

ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Ժողովրդական արտիստի`

Ռոբերտ Արշավիրի ՍԱՀԱԿՅԱՆՑԻՆ-ռեժիսոր, մուլտիպլիկատոր

Ժողովրդական նկարչի`

Ռոբերտ Վաղարշակի ԷԼԻԲԵԿՅԱՆԻՆ-գեղանկարիչ

Վաստակավոր արտիստի`

Մարինե Աբրահամի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ-դաշնակահարուհի

Արմեն Վլադիմիրի ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ-դաշնակահար

Նորայր Զավենի ԴԱՎԹՅԱՆԻՆ -Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր

Արտյոմ Ջիվանի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ-ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի անսամբլի գործիքային մասի ղեկավար

Ասատուր Կարապետի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ-Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր պարուսույց

Ալեքսանդր Սուրենի ԿՈՍԵՄՅԱՆԻՆ-Կոմիտասի անվան պետական քառյակի ալտահար

Աննա Լեոնիդի ՄԱՅԻԼՅԱՆԻՆ -երգչուհի

Վաստակավոր նկարչի`

Հրանտ Հովհաննեսի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ-գեղանկարիչ

Վաստակավոր մանկավարժի`

Դանիել Արմենակի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ-Երեւանի Մ. Գորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցի զինղեկ, գնդապետ

Արվեստի վաստակավոր գործչի`

Կարեն Գուրգենի ԱՂԱՄՅԱՆԻՆ-գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ

Արարատ Վլադիմիրի ԱՂԱՍՅԱՆԻՆ-ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Արմեն Գրիգորի ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻՆճ-ՙՉիկոն եւ ընկերները՚ ջազային խմբի գեղարվեստական ղեկավար

Արաքսի Արծրունու ՍԱՐՅԱՆԻՆ-երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

Մշակույթի վաստակավոր գործչի`

Լեւոն Զաքարի ԱՆԱՆՅԱՆԻՆ-Հայաստանի գրողների միության նախա•ահ

Կարեն Բորիսի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ-ՙԲերդ՚ պարային անսամբլի գլխավոր պարուսույց, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Մուրադ Մակեդոնի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ-ՀՀ ՊՆ սպայի տան ՙՍարդարապատ՚ պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար

Արմեն Փայլակի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ-դաշնակահար, ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամի գեղարվեստական ղեկավար

Գեւորգ Ասատուրի ՉԱՔՄԱՆՅԱՆԻՆ-ՙՏարոն՚ մանկապատանեկան գուսանական երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Վաստակավոր լրագրողի`

Տիգրան Հենրիկի ԼԻԼՈՅԱՆԻՆ-ԻՏԱՌ-ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության թղթակից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2008թ. մայիսի 26
Երևան



← Back to list