ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհել՝

Արմեն Սամվելի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ

Գառնիկ Ռուբենի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ

Կարեն Լավուրիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ

Արշակ Գյորգիի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ

Կարեն Ռաֆիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Երևան քաղաքի Ա. Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2020թ. հունվարի 24
Երևան
ՆՀ-7-Ա



← Back to list