ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Լևոն Գարեգինի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր

Վալերի Միշայի ԴԱՆԵԼԻՆԻՆ թիվ N զորամասի հրամանա-տարի տեղակալ, մայոր

Սաշիկ Արմենի ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ թիվ N զորամասի բուժկետի բժիշկ, լեյտենանտ

Գոռ Սերժիկի ԲՈՑԻՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ

Արծրուն Ժիրայրի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, սերժանտ

Մելիք Արամայիսի ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Լևոն Մեխակի ՍԵՎՈՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Արմեն Մխիթարի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Արմեն Վարուժանի ՄԱԴՈՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Ավետիս Խաչիկի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2020թ. հոկտեմբերի 2
Երևան
ՆՀ-229-Ա



← Back to list