ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում՝

Էդվին Մուկուչի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «Արարատ» ֆուտբոլային ակումբի մար¬զիչ-օպերատոր

Սլավիկ Գևորգի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «Վան» ֆուտբոլային ակումբի զարգացման ծրագրի ղեկավար

Հայաստանի Հանրապետության վաստա¬կավոր մարզչի պատվավոր կոչում՝

Վահան Ավետի ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ

Արմեն Ռաֆիկի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշա¬մարտի հավաքական թիմի մարզիչ

Էդգար Հրանտի ԵՆՈՔՅԱՆԻՆ Հայաստանի ազատ ոճի ըմբշա-մարտի հավաքական թիմի մարզիչ

Խաչիկ Վոլոդյայի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքա¬կան թիմի գլխավոր մարզիչ

Գայանե Անուշավանի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքական թիմի գլխավոր մարզիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. սեպտեմբերի 20
Երևան
ՆՀ-295-Ա



← Back to list